-
08.05.2014|
11:25
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, նոր քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին:
-
07.05.2014|
12:07
Կոպենհագենում ընթացող «Եվրատեսիլ2014 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3 -ն եզրափակիչում է: Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո ` ներկայացնելով «Not alone» երգը:
-
07.05.2014|
11:57
Մայիսի 7-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հարկային բարեփոխումների ծրագիրը ներկայացրեց 2013 թվականին իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները:
-
07.05.2014|
11:55
Ռիգայի դուման արգելել է մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի շրջանակներում, կատարել «Ռուսական քայլերգը»: Այդ որոշումը դումայի ղեկավար Յուրիս Ռազդևիչն ընդունել է լատվիական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառումը կարող է սպառնալ հասարակական կարգին ու անվտանգությանը:
-
07.05.2014|
11:42
Մայիսի 7-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պաշտոնապես ներկայացրեց Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսին ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, որի ժամանակ էլ նա պատասխանեց լրագրողների հարցերին:
-
07.05.2014|
11:10
Հայաստանի` ՄՄ-ին միանալը «կախված է բազմաթիվ գործոններից, և քանի դեռ պաշտպանված են ՀՀ շահերն ու ակնկալիքները, Հայաստանը շահագրգիռ է միանալ և լիարժեք անդամակցել» ՄՄ-ին: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` այսօր տեղի ունեցած ասուլիսում:
-
07.05.2014|
10:08
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը ելութ կունենա Վաշինգտոնում` Կարնեգի հիմնադրամում: Այդ մասին ՈՒորլիքը գրել է իր թվիթերյան էջում:
-
06.05.2014|
12:49
Մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թեհրան:
-
06.05.2014|
12:42
Մայիսի 5-7-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունենում Էրգոթերապիայի երկրորդ համակովկասյան գիտաժողովը, որի շրջանակներում ներկայացվում են զեկույցներ, որոնք անդրադառնում են էրգոթերապիայի զարգացմանը և կայացմանը Կովկասյան տարածաշրջանում հանուն ինտեգրված հասարակության, էրգոթերապիայի ձեռքբերումներին, ինչպես նաև ներկայացվում է առաջատար փորձը Հայաստանում և Վրաստանում:
-
06.05.2014|
12:41
Մայիսի 8-ը` Երկրապահի օրը, երկրապահ ազատամարտիկները, որոնք այսօր տրոհված են քաղաքական տարբեր ճամբարներում, հիշում ու նշում են տարբեր կերպ: